Բնականաբար զիջումների պետք է գնալ ընդդիմության եւ հասարակության հետ: Այս մասին, այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, հավելելով, որ նկատի ունի կրքերի թուլացումը:
«Փոխհամաձայնություն կարող է լինել նաեւ կոալիցիա կազմելու միջոցով այդ թվում «Ժառանգության» հետ»,- ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով, իշխանության մեջ կա՞ն «հոգնած դեմքեր», որոնք պետք է հրաժարական տան, Վարդապետյանը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ չգիտի, թե ով է հոգնած կամ գերհոգնած: Խորհրդարանի լուծարումն էլ, ըստ նրա, Սահմանադրությանը հակասող պահանջ է եւ այսօր դա ռեալ չէ:
Նա հիշեցրեց, որ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ մեկտեղ հազիվ հաղթահարեց խորհրդարան մտնելու շեմը, հետեւաբար խորհրդարանը լուծարելու նրանց պահանջը չի հասկանում:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառոււկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ հանդիպումը միտված է եղել կրքերի թուլացմանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























