ԽՍՀՄ ժողովրդական ճարտարտապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երեւանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135–ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել անվանի ճարտարապետներ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն ճարտարապետի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։




























