Վրաստանում «խոզի գրիպից» մահացության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ Քութայիսում H1N1 վարակից 27-ամյա հղի կին է մահացել:
Բժիշկների խոսքով՝ կնոջ մահվան պատճառը ուշացած բուժումն է եղել: Հիվանդը բուժման համար դիմել է վարակի ի հայտ գալուց մեկ շաբաթ անց, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Սա Վրաստանում տվյալ վարակից մահացության արդեն 19-րդ դեպքն է: Հիվանդության զոհերի թվում են երեք հղի կին եւ երեք երեխա: Այս պահին լաբորատոր հաստատում է ստացել հիվանդացության 263 դեպք:
В տեսակի վարակ հայտնաբերվել է 16 հիվանդների մոտ, մնացածները վարակված են H1N1-ով:




























