Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունն առաջին հերթին կապված է նրա հետ, որ պաշտոնական Ստեփանակերտը ներգրավված չէ բանակցային գործընթացում որպես կողմ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը «Էխո Մոսկվին»:
«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ միայն ԼՂՀ ներգրավումը որպես հակամարտության լիիրավ կողմ ընդգրկված չէ կարգավորման գործընթացում, ընդ որում բոլոր փուլերում մեզ հնարավորություն կտա իրական ճեղքում ապահովել եւ հասնել մեր վերջնական նպատակին` կարգավորել հակամարտությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ»,- ընդգծել է Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ բոլոր փաստաթղթերը պարզապես ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես հակամարտության լիիրավ կողմ: «Այդ ճանապարհին միակ ուղին Ադրբեջանի չկամությունն է` ԼՂՀ հետ ուղղակի բանակցությունների գնալու»,- ասելէ նախարարը` հավելելով, որ ԼՂՀ-ն 1990-ականների սկզբից ակտիվորեն մասնակցել է եւ իր ավանդը ներդրել որոշ պայմանավորվածությունների հասնելու գործում. «Առաջին հերթին հենց շնորհիվ Լեռնային Ղարաբաղցի ուղիղ մասնակցության մենք ունենք, թերեւս, ամենամեծ ձեռքբերումը, հրադադարի պայմանագիրը: Հիշեցնենք, որ այդ համաձայնագիրը կնքվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»:
«Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը դառնալու է միջազգային հանրության լիիրավ անդամ: Բնականաբար, աշխատանք տարվում է, մենք դա չենք թաքցնում: Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման համար»,- ասել է նա:




























