«Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ողջաբերդի անդեզիտաբազալտային հանքավայրի շահագործման նախագիծը:

Այս հանքավայրի («Լեսնոյե» տեղամաս) առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում (Ջրվեզի մոտ):

Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն՝ տեղի են ունենալու պայթեցումներ, առաջանալու են փոշու կուտակումներ: Ըստ նախագծի՝ փոշու կուտակումները նվազագույնի հասցնելու համար հանքի տարածքը օրական մի քանի անգամ կջրցանվի:

Առայժմ բնապահպանության նախարարությունը բնապահպանական փորձագիտական եզրակացություն չի տվել: