Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 22-ամյա  Արման Ավետիսյանը Սարյան 4 շենքի մոտ երեխաների համար նախատեսված ճոճանակի վրա նստելու հետ կապված վիճաբանել է Երեւան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ Արթուր Խաչատրյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի եւ որովայնի աջ կողմնային հատվածին` դիտավորությամբ Ա. Խաչատրյանին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: