«Ազատություն» կուսակցությունը քննարկում է`մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, թե ոչ:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այդ կուսակցության ղեկավար,ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ առաջիկա 2-3 օրերին որոշում կկայացվի:
Ի դեպ, փորձեցինք Հրանտ Բագրատյանից մեկնաբանություն ստանալ Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ կապված, քանի որ նա ավելի վաղ հայտարարել էր, թե այդ թեմային կանդրադառնան նախագահական ընտրություններից հետո: Հրանտ Բագրատյանը նշեց, որ այժմ այդ հարցը ժամակավրեպ է, ինքն էլ` չգիտի ՀԱԿ-ը իրավաբանորեն կա, թե ոչ:«Այս պահի դրությամբ հին ՀԱԿ-ից մնացել է միայն ֆրակցիան, իրավաբանորեն կարծեմ այդպես է,ՀԱԿ-ը փաստորեն չկա: Ստացվում է, որ կուսակցությունների մեծ մասը արդեն դուրս է եկել ՀԱԿ-ից: Ասել էի կանդրադառնամ ՀԱԿ-ին, բայց իմաստ էլ չունի անդրադառնամ ՀԱԿ-ին, որովհետեւ ՀԱԿ-ն արդեն չկա»:




























