Արտասովոր երեւույթը մարտի 4-ին Մոսկվայի մարզի բնակիչներին ստիպել է լրջորեն անհանգստանալ: Չեխովի, Մոժայսկի եւ Զելենոգրադի բնակիչները զանգահարել են ռադիո եւ պատմել բաց կապույտ լուսավորությամբ օբյեկտի ընկնելու մասին:

Համացանցում հայտնվել է   «երկնաքարի» հնարավոր ֆոտոհաստատումը: Օգտվողներից մեկը կարծում է, որ դա ինքնաթիռ չէր, քանի որ տարօրինակ հետագծով էր թռչում:

Ի դեպ, բացառված չէ, որ սա կատակ է, հայտնում է ՆՏՎ-ն:

 «Ես տեսա երկնաքարը, դրանով ժամանել էին այլմոլորակայինները: Նրանք երեք արծաթագույն աչք ունեին (մեկը ծոծրակին):  Մեկը մյուսի հետեւից իջան, ինձ օղի հյուրասիրեցին, հետո շուրջբոլորը նայեցին եւ թքեցին՝ ասելով, որ «Ձեր այս Երկրում ապրել հնարավոր չէ», - գրել է Նիկիտա Անանեւը:  «Հանգստացեք, ես էի հրավառություն կազմակերպել, իսկ Սիրիուսի բաժակն էլ չլցնեք», - գրել է այլ օգտվող Ալեքսեյ Մաքսիմովը:

Վերջերս տիեզերական «հյուրերը» հաճախ այցելում են մեր մոլորակ կամ Երկրի կողքով թռչում: