Սիրիահայ բժիշկներն ընդգրկվում են Հայաստանի առողջապահական ոլորտում:

Սիրիայի հայտնի իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտատես ուշադրության կենտրոնում է պահում նրանց աշխատանքով ապահովման խնդիրները։ Դերենիկ Դումանյանը, ինչպես յարաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունել է սիրիահայ բժիշկներին։

Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, նախարարը լսել է իր հյուրերին, ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրին հուզող խնդիրներին։ Հրատապ լուծում պահանջող որոշ հարցեր հենց տեղում կարգավորվել են։ Մեկ անգամ եւս ճշգրտվել են նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ովքեր դեռեւս չեն ապահովվել աշխատանքով, նրանցից ով ինչ մասնագիտություն ունի եւ որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Մինչ օրս Հայաստանի ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է  աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաեւ Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում: