Մարտի 4-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սեւանի Չարենցի 154 հասցեում գտնվող երաժշտական դպրոցի տանիքը` մոտ 40 քմ մակերեսով փլուզվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է տանիքային ծածկի 40 քմ մակերեսով հատվածը, տեղաշարժվել՝ ճակատային մասի գլխավոր մուտքի պատը 10-20 սմ: Առկա է փլուզման վտանգ:

Վտանգավոր տարածքը ժապավենով սահմանազատվել է, մուտքը՝ փոխվել: