Մարտի 4-5-ը Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ծաղկաշեն - Ալագյազ ավտոճանապարհին արգելափակված 13 ավտոմեքենա, իսկ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին` «Մերսեդես» մակնիշի 78MM888 համարանիշի ավտոմեքենան:




























