Հայաստանի Ազգային ժողովը օրինաստեղծ առումով իմպոտենտ է: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Նրա գնահատմամբ` ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների առաջարկը` ամբողջությամբ անցնել համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման, «լրիվ քաղաքական իդիոտիզմ» է:

«Մեր պառակտված երկրում կառավարման նախագահական համակարգը միավորող օղակ է, բացի այդ, ոչ ոք իրավունք չունի ժողովրդին զրկել ուղիղ քվեարկությամբ նախագահ ընտրելու իրավունքից»,-ասաց նա, հավելելով, որ «ցանկության դեպքում ՍԴ-ն կարող է ցրել խորհրդարանը, հիմք ընդունելով Սահմանադրության 65-րդ հոդվածը»: