Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է լուծարել Ապարանի «Դրոյի անվան մարզա-մշակութային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության առաջարկով համապատասխան որոշման նախագիծը մտել է ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգ:
Դրոյի անվան մարզամշակութային կենտրոնը ստեղծվել է 2001 թ.՝ հանդիսանալով «Ապարանի կինոտեսացանց» պետական ձեռնարկության իրավահաջորդը; Սակայն, փաստորեն, «Ապարանի կինոտեսացանցը» շենքերն ու ալ գունքը չի փոխանցել նորաստեղծ ընկերությանը, բացի այդ՝ ունեցել է պարտքեր: Արդյունքում՝ հնչեղ ունուն ստացած կենտրոնը փաստացի չի կարողացել աշխատել, ու կառավարությունը նպատակահարմար է գտնում այն լուծարել:



























