Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղարի Հերմինե Հարությունյանը, հավելելով, որ մարտի 11-21-ին կուսակցությունները կարող են իրենց ցուցակները ներկայացնել ԿԸՀ, իսկ ընտրական ցուցակների գրանցումը կլինի մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում: 

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվելու է, ապրիլի 7-ից եւ ավարտվելու է մայիսի 3-ին: