Եվրոպայի Խորհրդի մարդու իրավոեւնքների հարցով նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգը մի քանի ամիս կաշխատի Վրաստանում, որպես Եվրամիության հատուկ խորհրդատու: Այդ մասին մարտի 5-ին հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը:

Համարբերգը Վրաստան է ուղարկվել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քերթին Էշթոնի եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից, Վրաստանի վարչապետի հրավ երով: Իվանիշվիլիի եւ Համարբերգի հանդիպումը կայացել է մարտի 5-ին, կառավարության շենքում:

Համարբերգը խորհրդատվություն է տալու դատական, քրեակատարողական եւ սահմանադրական բարեփոխումների, իրավապահների գործունեության վերաբերյալ առաջիկա ամիսների ընթացքում:

Թոմաս Համարբերգը զբաղեցրել է մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը 2006-2012 թվականներին: