ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինին նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ շնորհավակալություն է հայտնել ընտրությունների ժամանակ իրենց աջակցելու համար:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելություն կազմակերպող մարդու իրավունքների ԵԱՀԿ գրասենյակի անունից անկեղծ երախտիքս եմ ուզում հայտնել Ձեզ եւ ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին՝ ներառյալ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստորաբաժանումների հետ ունեցած համագործակցությունը եւ հատկապես երախտապարտ ենք Ձեզ՝ մեզ հետ անձամբ հանդիպելու համար։ Սա մեզ հնարավորություն ընձեռեց քննարկելու հետընտրական զարգացումները եւ գտնելու բացթողումները հաղթահարելու լավագույն միջոցները։

Հաջողություններ եմ մաղթում Ձեզ ապագայում եւ լավագույն մաղթանքներս Ձեր շատ պատասխանատու գործում»: