Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա Մեթին.Է.-ին, ով մեղադրվում է նախկին կնոջը առեւանգելու եւ բռնաբարելու մեջ։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝Մեթին Է.-ն փետրվարի 22-ի առավոտյան կտրել է աշխատանքի շտապող իր նախկին կնոջ ճանապարհը եւ զենքի սպառնալիքով նրան նստեցրել մեքենա եւ առեւանգել։ Ըստ պնդումների, Մեթին Է.-ն նախկին կնոջը տարել է Սիլիվրի թաղամասում գտնվող մի վագոն-տնակ, որտեղ կացնով կտրել է նրա մազերը եւ բռնաբարել։
Այնուհետ, Մեթին Է.-ն կնոջը բռնաբարելուց հետո թողել նրան վագոն-տնակի հարեւանությամբ եւ հեռացել։ Ոստիկանությանը հաջողվել է որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել Մեթին Է.-ին, ով դատարանի որոշմամբ կալանավորվել է։




























