Վենեսուելան երկրից արտաքսում է ԱՄՆ-ի դեսպանատան երկու ռազմական դիվանագետներ Դեվիդ Դել Մոնակոյին եւ Դեբլին Կոստալեին` «երկրում իրավիճակի ապակայունացման գործողություններին մասնակցելու համար»: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան:
Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր մեկ ռազմական դիվանագետի արտաքսման մասին: Իր ելույթում նա նշել էր. «Այդ դիվանագետն է Դեւիդ Դել Մոնակոն, 24 ժամ անց նա պետք է լքի Վեմսուելան: Դիվանագիտական նոտան արդեն փոխանցում են ԱՄՆ-ին, որը պետք է հետ կանչի իր դիվանագետին»: Ըստ Մադուրոյի` այդ ամերիկացի դիվանագետը «կապեր էր հաստատել Վենեսուելայի զինծառայողների հետ` երկրի ապակայունացման ծրագիր առաջարկելու նպատակով»: Փոխնախագահը նախազգուշացրել էր. «Մենք հետեւում ենք նաեւ այլ տարրերի», հաղորդում է vesti.ru-ն:
Վաշինգտոնի եւ Կարակասի միջեւ քաղաքական հարաբերությունները արդեն երկու տարի է պահպանվում են ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:




























