Այսօր` մարտի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երեւանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական եւ մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարեւոր ձեւաչափ երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ակտիվ համագործակցության կարեւորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։
Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով` նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Նորբերթ Լամերթը բարձր է գնահատել Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:




























