Մարտի 6-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 05LT206 համարանիշի (վարորդ Սարգիս Մեսրոպյան) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը: Զոհեր եւ տուժածներ չկան: