Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ֆիլինի եւ Դմիտրիչենկոյի վեճի հավանական դրդապատճառը կին է: Սակայն խոսքը խանդի մասին չէ:

Կռվախնձոր է  դարձել բալետի պարուհի Անժելինա Վորոնցովան՝ այն պարողի կինը, որին Ֆիլինը, ըստ լուրերի, «առաջ էր տանում»: Այդ մասին ասել էր նաեւ պարուսույց Նիկոլայ Ցիսկարիձեն, որին եւս կասկածում էին հարձակում գործելու մեջ:

«Նա երիտասարդ եւ շատ տաղանդավոր է, ունի բալետի պրիմա պարուհու բոլոր տվյալները: Նա Ֆիլինին խնդրել է «Կարապի լճում» մենակատարի դերն իրեն տալ, վերջինս հրաժարվել է», - gazeta.ru-ին պատմել է իրազեկ աղբյուրը: Աղջիկը հեռացել է խմբից այն ժամանակ, երբ Ֆիլինը դեռեւս աշխատում էր Ստանիսլավսկու անվան թատրոնում, հայտնում է ՆՏՎ-ն:

Միաժամանակ, Մոսկվա են բերել Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործի մասնակցին: Յուրի Զարուցկիին բերել են Տվերից: Մեծ թատրոնի պարող Պավել Դմիտրիչենկոն Զարուցկիին պատվիրել է գեղարվեստական ղեկավարի վրա հարձակումը:  Դրա դիմաց վճարի չափը ճշտվում է:

Որոշ տվյալներով՝ Յուրին խաղամոլ էր եւ խաղային ավտոմատներով հսկայական գումարներ էր տանուլ տալիս: Նա փողի կարիք շատ էր զգում:

Հիշեցնենք, որ Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործով երեք մարդ է ձերբակալվել: Պատվիրատու է համարվում Պավել Դմիտրիչենկոն, հարձակվողը եղել է Յուրի Զարուցկին, իսկ Անդրեյ Լիպատովը վերջինիս հանցանքի վայր է հասցրել:

Մեծ թատրոնի բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 17-ին` ուշ երեկոյան: Չարագործը նրա դեմքին ծծմբաթթու էր լցրել:

Նեկայումս Ֆիլինը բուժվում է Գերմանիայում: Նա աչքերի եւ դեմքի տասնյակ վիրահատությունների է ենթարկվել: