Վենեսուելայի նոր նախագահի ընտրությունները կկայանան Ուգո Չավեսի մահից հետո 30 օրվա ընթացքում: Մինչ նոր նախագահի ընտրությունը, նախագահի լիազորությունները կկատարի փոխվարչապետ Նիկոլաս Մադուրոն:
Այս հայտարարությանն արձագանքել է ընդդիմության առաջնորդ, Միրանդա նահանգի ղեկավար Էնրիկե Կապրիլիսը, նշեվոլ. «Կառավարությունը պետք է հստակ գործի` Սահմանադրության համապատասխան»:
Երկրի հիմնական օրենքը ենթադրում է, որ նախագահի մահվան դեպքում նրա լիազորությունները կատարում է խորհրդարանի նախագահը, այսինքն Դիոսդադո Կաբելյոն:
Ավելի վաղ նշել էինք, որ Վենեսուելայի կառավարությունը 7-օրյա սուգ է հայտարարել Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Էլիաս Հաուին: Նա նաեւ նշել է, որ Չավեսի թաղումը տեղի կունենա մարտի 8-ին:
58-ամյա Ուգո Չավեսը մահացել է այսօր` մարտի 6-ի գիշերը, վերջին երկու տարիներին Չավեսը պայքարում էր քաղցկեղի դեմ:




























