Ադրբեջանի պաշտոնաթող եւ պահեստի սպաների միավորումը, մարտի 9-ին մտադիր է պիկետներ կազմակերպել արդարադատության նախարարության շենքի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի տան դիմաց: Այդ առթիվ սպաները դիմել են քաղաքային գործադիր կոմիտե:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ակցիան տեղի է ունենում այն պատճառով, որ սպաները չեն կարողանում ստանալ իրենց չօգտագործած արձակուրդի եւ ճակատային գծում ծառայության համար նախատեսված գումարները: «Թուրանի» փոխանցմամբ` պիկետների հիմնական կարգախոսներն են. «Կատարել դատարանի որոշումը», «Վճարել դրամական փոխհատուցումները», «Սաֆար Աբիեւին արգելել դուրս գալ երկրից», «Ամոթ պաշտոնյաներին, ովքեր կաթվածահար են արել դատական իշխանությունը»:

Աղբյուրի համաձայն, աշխատավարձերի չվճարումից դժգոհության ալիքը թափ է հավաքում Ադրբեջանում` ընդգրկելով նոր ոլորտներ: