20-ամյա Արկադի Հարությունյանը կեղծ տեղեկություն տրամադրելով, ծառայակցին մեղադրել է իր նկատմամբ բռնի ուժով սեքսուալ բռնություն կատարելու մեջ: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 20-ամյա Արկադի Հարությունյանը խաբեությամբ հայտնել է այն մասին, որ իբրեւ ժամկետային զինծառայող` Արա Խալաթյանը դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել իր նկատմամբ: Ավելին` դրա համար հետագա ծառայության է տեղափոխվել թիվ N զորամաս, խուսափել է զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես կատարելուց:

Բացի այդ,  գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նա հայտնել է, թե իբրեւ Արա Խալաթյանն իր կամքին հակառակ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել իր նկատմամբ, որը զուգորդվել է Արա Խալաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել 333  հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով եւ 363   հոդվածի 1-ին մասով:

Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել մարտի 5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: