Գյումրիի բնակիչ 31-ամյա Արտակ Պողոսյանը «Գյումրիի շտապ բուժօգնության կայան»-ում խախտել է կայանի բնականոն աշխատանքն` իր կանչը ուշացնելու պատճառով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 31-ամյա Արտակ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում իր կանչը ուշացրած սպասարկելու պատճառով «Գյումրիի ՇԲՕ կայան»-ում շուրջ 10 րոպե կատարել է խուլիգանական գործողություն, տվել է հայհոյանքներ, խախտել կայանի բնականոն աշխատանքը: Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը: Գործը դատարան է ստացվել մարտի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























