Աֆղանստանում եւ Պաղեստինում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը փետրվարի 22-ին կայցելի Վրաստան։ Այս մասին փետրվարի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանտաձեն։

Նրա խոսքով, կայանալիք հանդիպմանը քննարկվելու են Աֆղանստան վրացական խաղաղապահ մեծաքանակ զորակազմ ուղարկելու հարցերը։

Վրաստան Հոլբրուքի հնարավոր այցի մասին փետրվարի 5-ին հայտնել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը։

Նրա հայտարարությունից որոշ ժամանակ անց The Cable ամերիկյան վերլուծական պարբերականը գրել էր, որ Ռիչարդ Հոլբրուքի այցը Վրաստան հնարավոր է կայանա մարտին։

Աղբյուրի հաղորդմամբ, վրացական զորակազմի թվաքանակը ներկայիս 350-ի փոխարեն դառնալու է 750։ Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Դեյվիդ Պետրեուսը հայտարարել է, որ իր վրա ուժեղ տպավորություն է թողել վրացի զինվորականների մարտունակությունը, որը դրսեւորվել է Իրաքում Իրանի հետ սահմանին եղած ռազմական գործողությունների ժամանակ։ Հիմա, գեներալ Պետրեուսի անձնական խնդրանքով «Հոլբրուքի խումբը» կուղարկվի Աֆղանստանի Հիլմենդի շրջան։

Այսպիսով, Վրաստանը խաղաղարարների թվաքանակով ԱՄՆ-ից հետո երկրորդն է Աֆղանստանում։