Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը եւ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել Ադրբեջանի եւ ԼՂՀ զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Ջրաբերդ, Սեյսուլան, Թալիշ եւ այլ բնակավայրերի ուղղությամբ ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերը: ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը: