Իսրայելը չի պատրաստվում զենք մատակարարել Վրաստանին: Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ինչ վերաբերում է զենքի մատակարարմանը, մենք միշտ հաշվի ենք առնում բոլոր կողմերի մտահոգությունները եւ սպասում ենք, որ Ռուսաստանը կանի նույնը` գործել հանուն կայունության անկայուն տարածաշրջաններում»,- ասել է Նաթանյահուն, պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Իսրայելը վերսկսի զենքի մատակարարումը Վրաստանին, եթե Ռուսաստանը զենիթային C-300 հրթիռներ մատակարարի Իրանին: Նրա խոսքով, դա ճիշտ քաղաքականություն է երկու երկրների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի, Իսրայելը մտադիր է վրացական բանակի համար խոշոր խմբաքանակով զենք ու զինամթերք մատակարարել: 2008-ի սեպտեմբերին ՌԴ-ում Իսրայելի դեսպան Աննա Ազարին հայտնել էր, որ Իսրայելը ի պատասխան Ռուսաստանի խնդրանքի, դադարեցրել է զենքի մատակարարումը Վրաստան, ռուս-վրացական պատերազմից մի փոքր առաջ:




























