Մարտի 18-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են դիմել Քաղսի գյուղի 3 բնակիչներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: