ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Օվալաձև աշխատասենյակը և Սպիտակ տան նիստերի դահլիճը հռչակել է ազգային հուշարձաններ։

«Մենք սա հռչակում ենք ազգային հուշարձան և պատրաստվում ենք այս փաստաթուղթն ուղարկել Կոնգրես՝ վավերացման», - հայտնել է Թրամփը Սպիտակ տանը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ։

Նա հավաստիացրել է, որ առանց օրենսդիրների հավանության որևէ փոփոխություն չի կատարի Օվալաձև աշխատասենյակում և Սպիտակ տան նիստերի դահլիճում։

Այս առնչությամբ Թրամփը Օվալաձև աշխատասենյակն անվանել է ԱՄՆ խորհրդանիշ և խոստացել, որ թույլ չի տա «հիմար մարդկանց» ձեռք տալ դրան։

«Սա մեծ տեսարժան վայր է։ Նույնը վերաբերում է նաև նիստերի դահլիճին», - նշել է նա։