Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արեւմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ: Չորեքշաբթի կեսօրից կսկսվի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, որը կշարունակվի մինչեւ շաբաթավերջ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0+1, ցերեկը` +13+15:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Կոտայքում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Գեղարքունիքում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Լոռիում` գիշերը` -2-7, ցերեկը` +6+11,

Տավուշում` գիշերը` -2+3, ցերեկը` +9+14, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` -2+1, ցերեկը` +8+13,  

Արարատում` գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,

Արմավիրում` գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -5-10, ցերեկը` +3+8, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` -1+2, ցերեկը` +10+15, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` -1+2, ցերեկը` +7+12: