Հունվարի 1-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «աջ ուսահոդի շրջանի կտրած-ծակած եւ որովայնի առաջնային պատի թափանցող կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Ռոբերտ Դ.-ն՝ հայտնելով, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ռոբերտ Դ.-ին վնասվածքները պատճառել է Երեւան քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Գեւորգ Գ.-ն, որը մարտի 19-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկից բերման է ենթարկվել բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: