Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրապարակային, բաց ներկայացրեց գոյություն ունեցող իրականությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, ըստ որի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ վերջինիս ներկայացրած մանրամասները չեն համապատասխանում իրականությանը:

Շարմազանովի խոսքով՝ ինքը նպատակահարմար չի համարում մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները: «Առավել եւս, որ Հովհաննիսյանի գործունեության մեջ ես չեմ տեսնում ոչ քաղաքական բաղադրիչ, ոչ քաղաքական օրակարգ: Նրա գործողություններում երեւում է միայն քաղաքական կամակորություն»,-ամփոփեց նա: