Մարտի 19-ին, ժամը 23:54-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Փարաքար գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UL 384 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 61-ամյա Վարազդատ Ղահրամանյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մոտակա պատին:
Տուժածներ չկան:




























