«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (նախագահ Արշակ Սադոյան) Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը հարթելուն ուղղված առաջարկությունների փաթեթ է մշակել:
ԱԺԴ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաեւ աշխարհով մեկ հայության ներուժը իմի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով.
• Համոզված, որ եւ Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորում են Երեւան մայրաքաղաք պետությունով համազգային կառույցների միասնական համակարգի ձեւավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաեւ ՀՀ-ում կատարել կառուցվածքային` սահմանադրական որոոշակի փոփոխություններ.
• Գտնելով, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ:
Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով` որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:
Այդ նպատակով, մարտի 22-ին, ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն` Աբովյան 2) շահագրգիռ բոլոր ուժերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվում է քննարկում-ասուլիս»:




























