Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական աճի ցուցանիշը բավականին բարձր է: Այդ մասին այսօր՝ մարտի 21-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը;
Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին 8% է:
«Ուրախալի է, որ արդյունաբերությունը բարձր աճ ունի (16%-խմբ), որը պետք է պահպանենք, բայց մտահոգիչ է շինարարության ցուցանիշը: 2012 թ. կասեցրինք ակումը շինարարությունում, ունեցանք կես տոկոսանոց աճ, իսկ հունվար-փետրվարին արձանագրել ենք 8 տոկոս անկում; Անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր, հակառակ պարագայում այս ոլորտում բարձր աճ չենք կարող ունենալ»,- ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ խորհրդակցություն անցկացնել քաղաքաշինության նախարարության, կենտրոնական բանկի հետ՝ շինարարությունը խթանելու քայլեր մշակելու համար:




























