2008թ մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը կքննարկվի հաջորդ քառօրյայում: Այս մասին այսօր` մարտի 21-ին, Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին` նա նշել է, որ քանի որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը այս օրերին գործուղման մեջ է, իրենք պայմանավորվել են, որ հարցը դրվի քննարկման մյուս քառօրյայում
Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ին կայացած նիստում միաձայն ընդունվել է մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախապես քաղաքական պայմանավորվածություն է եղել, որ նախագահական ընտրություններից հետո այն կմտնի հանձնաժողով նիստ, եւ ըստ այդմ` այսօր հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել:




























