«Արմավիա» ավիաընկերության օդաչուների՝ մարտի 21-ին, գործադուլ անցկացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան։
«Ընկերությունում ամեն ինչ կարգին է, որեւէ գործադուլ չկա, բոլոր օդաչուները դուրս են եկել աշխատանքի»,- ասաց Ավետիսովան, հավելելով, որ ընկերությունն աշխատում է իր բնականոն ժամանակացույցի համաձայն։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի ընթերցողներից մեկը խմբագրություն նամակ է ուղարկել` տեղեկացնելով, որ մարտի 21-ից «Արմավիա» ավիաընկերության օդաչուները թռիչքներ չեն կատարելու՝ աշխատավարձ չստանալու պատճառով: «Մոտ վեց ամսվա աշխատավարձ ոչ մի օդաչու չի ստացել»,- գրել է ընթերցողը:



























