ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսը փետրվարի 18-ին Սիրիայից կժամանի Անկարա։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան Անկարայում կքննարկի PKK-ի դեմ համատեղ պայքարի, Իրանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագծի վերաբերյալ խնդիրները։
Բիլ Բըրնսի այցը ներառում է նաեւ Լիբանանը, Սիրիան ու Ադրբեջանը։ Ամերիկացի պաշտոնյայի այցը աչքի է ընկնում նաեւ ժամանակագրության առումուվ։ Այսինքն, նրա այցը տեղի է ունենում Քաթարում Էրդողան-Քլինթոն, Իրանում Դավութօղլու-Մոթաքի հանդիպումներից եւ Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուի ԱՄՆ կատարած այցից հետո։




























