ՕԵԿ-ը կլինի կառավարությունում, իսկ եթե ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններում հաղթի, այլ իրավիճակ կստեղծվի: Այս մասին այսօր` մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության պագամավոր Խաչիկ Հարությունյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է ՕԵԿ-ի շտաբը:

Նրա խոսքով՝  ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը բավականին մեծ աշխատանք է կատարել ԱԻՆ ոլորտում, կարճ ժամանակահատվածում ոլորտը հասցրել է այնպիսի իրավիճակի, որ կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները:

ՕԵԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Հովհաննես Շահինյանի մասով էլ ասաց, որ նա բավականին մեծ փորձ ունի ՏԻՄ ոլորտում, եղել է Արաբկիրի թաղապետ եւ բավականին բանիմաց է: «Հովհաննես Շահինյանի ընդգրկվածությունը ոչ միայն օգուտ է ՕԵԿ-ին, այլեւ՝ ընդհանուր գործին»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ թեեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից աշխատանքներ տարվել են, սակայն Երեւանը կտրուկ փոփոխությունների կարիք ունի, ուստի ՕԵԿ-ը չի պատրաստվում ջայլամի քաղաքականություն վարել եւ ասել, որ Երեւանում ամեն ինչ լավ է: