Երեւանի Ավագանու ընտրություններն այլ նշանակություն ունեն, եւ մայրաքաղաքի բնակիչները մայիսի 5-ին պետք է ղեկավարվեն հենց դրանով, որ Երեւանը ողջ աշխարչհի հայերի մայրաքաղաքն է: Այդ մասին մարտի 22-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Միեւնույն ամանակ, ըստ Սահակյանի, քաղաքական թիմերը փորձում են դիվիդենտներ ստանալ Երեւանի Ավագանու ընտրություններին, ավելորվ քաղաքականացնել քարոզարշավը. «Ընտրությունների մասնակցության համար առաջադրվել են այնպիսի կուսակցություններ, որոնք երբեք չեն բարձրացրել Երեւանի հետ կապված հարցեր, իսկ այսօր պարզվում` սիրում են մայրաքաղաքը»:

Հարցին, թե ինչ կանի ՀՀԿ-ն, եթե մայիսի 5-ին չհաղթի, Սահակյանը պատասխանեց. «Այսպես, թե այնպես ՀՀԿ-ն լինելու է առաջին տեղում: Եթե լավ աշխատենք, կստանանք ընտրողների կեսի ձայները: Երեւանցիները երբեք չեն ասում «Բարեւ, Երեւան», այլ ասում են «Բարի լույս, երեւանցիներ»: