«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 22-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418,67 դրամ; Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է 0,12%-ով կամ 0,51 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 4,8 մլն դոլար: Ակնհայտորեն՝ դոլարի վերելքը կանգնեցրել են Հ կենտրոնական բանկի արտարժութային ինտերվենցիաները:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է: Առքի փոխարժեքն իջել է մինչեւ 417 դրամ, իսկ վաճառքի փոխարժեքը՝ նույնիսկ մինչեւ 419 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխհարաբերությունը հիմնականում կայուն է ու գտնվում է 1եվրո/1,29 դոլար մակարդակին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,9325 ռուբլի:




























