Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 22-ի որոշմամբ ի գիտություն  է ընդունվել  ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի եւ Նիկոլ Փաշինյանի մարտի 18-ին ներկայացրած իրազեկումը՝ ս/թ. ապրիլի 9-ին ժամը 10-ից 22-ը Հանրապետության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը` ապրիլի 9-ին ժամը 11-ից 23-ը Ազատության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ:

Այսօր Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը նաեւ ի գիտություն է ընդունել Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները` ապրիլի 11-ից 17-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am