Մարտի 27-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ նրա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























