Ադրբեջանում սկանդալային դեպք է գրանցվել, երկու հովիվ փորձել են բռնաբարել երիտասարդ կնոջը` Մոսկվայի պետհամալսարանի Բաքվի մասնաճյուղի դասախոսին, ով ՌԴ քաղաքացի է:
Դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցվել, ձերբակալվել են Ապշերոնի շրջանի Գոբու գյուղի բնակիչներ Էլշադ Նարիմանովն ու Իլքին Սադիգովը, որոնց մոտից առգրավվել են տուժողի իրերը:
Ձերբակալվածները հովիվներ են, որոնք Խոջասան լեռան մոտ` ամայի տարածքում հարձակվել եւ պատռռել են կնոջ բոլոր հագուստները: Վերջինս խորամանկությամբ կարողացել է փախչել եւ դիմել է ոստիկանություն:
Գործի քննությանը մասնակցում է նաեւ Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը:




























