Սիրիական ընդդիմության զինյալները գնդակոծել են Դամասկոսի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը: Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ պետական գործակալությունը, ֆակուլտետի շենքի վրա արձակված ականանետային արկը պայթել է ճաշարանում: Արդյունքում առնվազն 9 ուսանող զոհվել է, եւս 6-ը վիրավորվել է:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից, գնդակոծման հետեւանքով տուժած հայերի մասին տեղեկություններ չկան:

Սիրիական ուսանողական միությունը վճռականորեն դատապարտել է Դամասկոսում` կոչ անելոց ուսանողներին չլքել համալսարանը ի հեճուկս զինյալների ահաբեկումների: