«Ռոսպոտրեբնադզոր»-ը պաշտոնապես թույլատրել է վրացական գինու մատակարարումները Ռուսաստան: Դեռեւս խոսքը երկու ձեռնարկությունների՝ «Կինձմարաուլի» եւ «Դուգլաձեի գինետուն» ընկերությունների, արտադրանքի մասին է: Ինչպես հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիսշչենկոն, ներկայումս Ռուսաստանում գրանցված է այդ ընկերությունների ավելի քան 40 անուն արտադրանք:
Ինչ վերաբերում է վրացական այլ ձեռնարկություններում արտադրվող գինու տեսակներին, նրանց մասով հարցը բաց է մնում, հաղորդում է RBK-ն:
Հաջորդ շաբաթ «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները տեսչական ստուգում կանցկացնեն Վրաստանի 37 գինեգործական ձեռնարկություններում: Այցելության արդյունքում, որը կսկսվի ապրիլի 1-ից, կորոշվի վրացական գինու նոր մատակարարների համար ռուսական շուկան բացելու հարցը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել էր վրացական գինու ներմուծումը 2006-ին՝ Վրաստանի հետ քաղաքական ճգնաժամի ֆոնին: Մինչ այդ Ռուսաստան էր ներմուծվում արտահանվող հանքային ջրերի մոտ 65 տոկոսը եւ վրացական գինու մոտ 70 տոկոսը:




























