Մարտի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:


























