Մարտի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին` Մարմարաշեն գյուղի հատվածում, «Պորշ Կայեն-Ս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 39-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի հատվածում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «Մերսեդես-Բենց Ե-280»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: