Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է այդ ահաբեկչական հանցագործությունը, ասվում է Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ` զինյալների կողմից Դամասկոսի համալսարանի ուսանողական ավանի ականանետային գնդակոծման վերաբերյալ:

«Առանձնակի մտահոգություն է հարուցում, որ հակակառավարական խմբավորումները ավելի հաճախ են կիրառում հասարակական վայրերի եւ խիտ բնակեցված թաղամասերի ականանետային գնդակոծումները: Դա արվում է կուրորեն, ոչ ընտորղաբար, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է անմեղ մարդկանց մահվան: Այս անգամ գնդակոծման է ենթարկվել Մերձավոր Արեւելքի հնագույն ուսումնական հաստատության տարածքը, որի պատերից դուրս են եկել արաբական մտավորական էլիտայի հռչակավոր ներկայացուցիչներ, հասարակական եւ պետական գործիչներ»,- ասվումէ  հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ Սիրիայում հակակառավարական ահաբեկչական ուժերևի ակտիավացումը, եւ նրանց աճող արտաքին աջակցությունը, այդ թվում` ֆինանսներով եւ զենքով, սպառնաիք են ստեղծում ոչ միայն Սիրիայի, այլեւ հարեւան պետությունների անվտանգության համար: